Մատչելիության հղումներ

Սայաթ-Նովա 5 հասցեի բնակիչների փոքրիկ հաղթանակը


Հուլիսի 25-ին Սայաթ-Նովա 5 հասցեում պետք է սկսվեր բարձրահարկ բազմաֆունկցիոնալ շենքի շինարարություն, որի նախագիծն արդեն հաստատված էր Երևանի քաղաքապետարանի կողմից։ Բնակիչները բողոքի ակցիա էին կազմակերպել բակում, դիմել էին ՀՀ նախագահին, քաղաքապետին, ԱԺ նախագահին։ Այսօր բակ է այցելել Կենտրոն համայնքից ընտրված պատգամավոր Գարեգին Նուշիկյանը և ասել, որ հանդիպել է Երևանի քաղաքապետի հետ. անհայտ ժամկետով շենքի շինարարությունը դադարեցվել է։

XS
SM
MD
LG