Մատչելիության հղումներ

Ադրբեջանի բանակում կրկին զինվոր է զոհվել


Ադրբեջանի բանակի զինվորները Բաքվում զորահանդեսի ժամանակ, արխիվ

Ադրբեջանի բանակի զինվորները Բաքվում զորահանդեսի ժամանակ, արխիվ

Ադրբեջանական բանակի զորամասերից մեկում՝ «ռազմաճակատի գծում», զոհվել է զինվոր Նաջաֆ Ալիևը, այսօր փոխանցում է 1news.az ինտերնետային պարբերականը:

Ադրբեջանական լրատվամիջոցի վկայությամբ, զինծառայողը մահացել է դժբախտ պատահարի հետևանքով՝ իրեն ամրակցված զենքից արձակված կրակոցից: Երկրի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հաստատել է այդ տեղեկատվությունը:

Փաստի կապակցությամբ քննություն է ընթանում:

Սա «դժբախտ պատահարի» հետևանքով զինծառայողի մահվան կամ վիրավորվելու հերթական դեպքն է Ադրբեջանի զինված ուժերում վերջին շրջանում: Ադրբեջանական աղբյուրները որպես այդ դեպքերի պատճառ նշում են զինծառայողների կողմից զենքի հետ անզգույշ վարվելը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG