Մատչելիության հղումներ

Բաքվում ԵԱՀԿ-ի գրասենյակին` ավելի ցածր կարգավիճակ


Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Էլման Աբդուլաև, արխիվ
Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Էլման Աբդուլաև, արխիվ

Ադրբեջանի ԱԳՆ-ի հավաստմամբ՝ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի վրա այդ փոփոխությունը որևէ ազդեցություն չի գործի։

Ադրբեջանը հասել է ուզածին. 2014 թվականի հունվարի 1-ից Բաքվում ԵԱՀԿ-ի գրասենյակը կունենա համակարգողի կարգավիճակ։

APA լրատվական գործակալության փոխանցմամբ, այդ որոշումը կայացվել է ԵԱՀԿ-ի մշտական խորհրդի նիստում` համընդհանուր համաձայնության (կոնսենսուսի) սկզբունքով։ Ադրբեջանն այս տարվա գարնանն է պահանջել վերանայել գրասենյակի կարգավիճակը։

Ադրբեջանի արտգործնախարարությունը պարզաբանել է, թե «հարաբերություններն այդ կազմակերպության հետ կշարունակվեն, Ադրբեջանը կմնա ԵԱՀԿ-ի լիիրավ անդամ և կշարունակի մասնակցել բոլոր որոշումների ընդունմանը»։

Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության մամլո խոսնակ Էլման Աբդուլաևի խոսքերով՝ երկրում ԵԱՀԿ-ի ծրագրերի ծավալը մեծանում է։

«Ադրբեջանը տարածաշրջանի ամենադինամիկ զարգացող պետությունն է, ըստ էության, մենք ենք տարածաշրջանի շոգեքարշը, այդ իսկ պատճառով, ինչպես և շատ ուրիշ միջազգային կառույցներ` ԵԱՀԿ-ն էլ տարածաշրջանում ուշադրությունը հատկացնում է նախևառաջ Ադրբեջանին։ Սա ոչ թե կարգավիճակի նվազեցում է, այլ ընդամենը՝ փոփոխություն», - ասել է Աբդուլաևը։

Նա ընդգծել է, որ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի վրա այդ փոփոխությունը որևէ ազդեցություն չի գործի։

«Մինսկի խումբն ուրիշ ձևաչափ է։ Այն կատարում է միջնորդական առաքելություն, որը նախաձեռնել են ԵԱՀԿ-ի անդամները, դրա կազմում 15 երկրներ են, որոնցից 3-ը ունեն համանախագահողի կարգավիճակ, այդ ձևաչափն ընտրված է սոսկ [ղարաբաղյան] հակամարտության կարգավորման նպատակով», - ասել է Աբդուլաևը։

Արևմուտքի վերլուծաբանների, ինչպես նաև Ադրբեջանի ընդդիմության համոզմամբ, պաշտոնական Բաքուն պահանջել է փոխել ԵԱՀԿ-ի գրասենյակի կարգավիճակը, քանի որ ԵԱՀԿ-ն Ադրբեջանի համար ոչ բարենպաստ տեսակետներ է հայտնում այդ երկրում տեղի ունեցող քաղաքական զարգացումների և մարդու իրավունքների ոտնահարման մասին։

ԵԱՀԿ-ի Ադրբեջանի գրասենյակի կարգավիճակի իջեցման գաղափար մասին վերջերս բացասական կարծիք է հայտնել ԵԱՀԿ-ում ԱՄՆ-ի դեսպան Իեն Քելլին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG