Մատչելիության հղումներ

logo-print
Պակիստանում ահաբեկչական երկու պայթյունների զոհերի թիվը հասել է առնվազն 53-ի, ավելի քան 180 մարդ վիրավորվել է։ Ռումբերը պայթեցվել են երեկ Պակիստանի և Աֆղանստանի սահմանի մոտ գտնվող Պարաչինար ավանի մարդաշատ բացօթյա շուկայում։

«Անսար ուլ-Մուջահեդին» արմատական զինված խմբավորումը «Ազատություն» ռադիոկայանի պակիստանական ծառայությանը` «Ռադիո Մաշաալին» փոխանցած հաղորդագրությամբ պատասխանատվություն է ստանձնել այդ ահաբեկչությունների համար։

Պարաչինարի շիա մահմեդականները եռճրյա սուգ են հայտարարել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG