Մատչելիության հղումներ

Ուկրաինայում հանդիսավորությամբ նշվում է Կիևյան Ռուսիայի՝ քրիստոնեություն ընդունելու 1,025-րդ հոբելյանը:

Առավոտյան հատուկ գնացքով Կիև է ժամանել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ով օրը կսկսի Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ բանակցություններ վարելով:

Ուկրաինայի մայրաքաղաքում են նաև ուղղափառ քրիստոնեական եկեղեցիների բարձրաստիճան հոգևորականներ՝ մասնակցելու հատուկ պատարագին և այլ կրոնական միջոցառումներին:

Տոնակատարություններին մասնակցելու համար Կիև են ժամանել նաեւ Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը եւ Մոլդովայի նախագահ Նիկոլե Տիմոֆտին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG