Մատչելիության հղումներ

Կահիրեում բախումների զոհերի թիվն աճում է


«Մահմեդական եղբայրության» խոսնակը հայտարարել է, որ շաբաթ օրը առնվազն 70 մարդ զոհվել է, երբ անվտանգության ուժերը Կահիրեում հարձակվել են Եգիպտոսի պաշտոնանկ արված նախագահ Մուհամեդ Մուրսիի աջակիցների վրա:

BBC-ն, հղում կատարելով տարածքում գործող դաշտային բժշկին, հաղորդում է, որ զոհերի թիվը հասել է առնվազն 100-ի, ավելի քան 1000 մարդ վիրավորվել է:

Բախումները շարունակվում են Ռաբաա ալ-Ադավիա մզկիթի մոտ, որտեղ «Մահմեդական եղբայրությունը» հուլիսի 3-ից նստացույց է անում:

Նախօրեին Եգիպտոսում մեծ հանրահավաքներ եւ բողոքի ակցիաներ են անցկացրել թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր ուժերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG