Մատչելիության հղումներ

logo-print

"Роснефть" -ը մուտք է գործում ադրբեջանական շուկա


Ինչպես տեղեկացնում է Reuters գործակալությունը` վկայակոչելով ռուս-ադրբեջանական բանակցություններին մոտ կանգնած աղբյուրները, ռուսաստանյան Роснефть ընկերությունը կարող է մուտք է գործել Ադրբեջանի գազային շուկա:

Գործակալության պնդմամբ, Роснефть ցանկանում է մասնաբաժին ձեռք բերել Բաքվից ոչ հեռու գտնվող «Աբշերոն» գազային հանքավայրում:

Total ընկերության իրականացրած հետազոտության համաձայն, «Աբշերոն»-ում 150-300 միլիարդ խորանարդ մետր գազի պաշարներ գոյություն ունեն:

Turan գործակալության տեղեկություններով, «Աբշերոն»-ի շահագործմանը ռուսական կողմի մասնակցության հարցը քննարկվել է Роснефть ընկերության ղեկավար Իգոր Սեչինի` հուլիսի սկզբին Բաքու կատարած այցի ժամանակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG