Մատչելիության հղումներ

logo-print
Լեռնային Ղարաբաղը շարունակում է սպառազինվել. այդ առումով վերջին երկու տարիները բավականին հաջող տարիներ են եղել, այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց ԼՂ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը:

«Մենք երբևիցե այսպիսի իրավիճակ չենք ունեցել, ինչ ունենք այսօր կոնկրետ սպառազինության, ռազմական տեխնիկայի համալրման ուղղությամբ», - նշեց Հակոբյանը, հավելելով, որ այժմ «լուրջ» խնդիր կա ձեռք բերված զինամթերքի տեղավորման հետ կապված և այդ հարցը լուծելու համար մեծ զինապահեստ է կառուցվում:

Թե կոնկրետ ինչ զինատեսակներ է ձեռք բերել Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակը, Մովսես Հակոբյանը նախընտրեց չմանրամասնել:

Մտահոգություն հայտնելով Ադրբեջանի կողմից նոր զինտեխնիկայի ձեռքբերման կապակցությամբ՝ պաշտպանության նախարարը միևնույն ժամանակ նշեց, որ այդ երկիրը դեռևս հնարավորություն չունի պատերազմ սկսելու և հաղթելու:

Մովսես Հակոբյանը նաև տեղեկացրեց, որ վերջին ամիսներին դիվերսիոն հետախուզական խմբերի հնարավոր ներթափանցման ուղղություններով մեծածավալ ինժեներական աշխատանքներ են իրականացվել, դիրքերի ուղղությամբ հակահետևակային ականներ են տեղադրվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG