Կորյունի 8 հասցեում գտնվող թիվ 1 մանկապարտեզը չի գործում 2010 թվականից: «Բարև, Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը դեռ նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանին էր դիմել այս հարցով` պարզելու համար, թե ինչո՞ւ է փակվել մանկապարտեզը:
Նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանն իր պատասխան նամակում նշել էր, որ մանկապարտեզը փակվել է վերանորոգվելու նպատակով, որովհետև շենքը վթարային է եղել: Թեպետ Անահիտ Բախշյանը մանկապարտեզ այցելելու թույլտվություն ստանալու համար դիմել էր քաղաքապետ Տարոն Մարգարյանին և ստացել թույլտվություն, այդուհանդերձ, մանկապարտեզի դռներն այդպես էլ չբացվեցին:
Բախշյանը պայմանավորվել էր նաև Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանի հետ, որպեսզի վերջինս ապահովի իր մուտքը մանկապարտեզ:
«Երբ ես ասեցի, որ լրատվությանը կանչելու եմ, դա չողջունվեց, երևի դրա համար որոշել են փակ պահել: Տիկին Սողոմոնյանի հետ պայմանավորվել էի, այսօր 14.30-ին ինքը Կենտրոնի թաղապետ Սադոյանից կարծես թե պայմանավորվածություն էր խնդրել: Բայց ինչպես տեսնում եք, ոչ Սադոյանն է դռները բացել, ոչ էլ Սողոմոնյանն է այստեղ: Լավ կլիներ, որ միասն լինեինք ու գնայինք տեսնեինք»,- ասաց նա։
Բախշյանն անձամբ էր ուզում շենքը տեսնել ներսից՝ պարզելու համար, թե արդյո՞ք այն վթարային վիճակում է:
«Դրսից, համենայնդեպս, զարհուրելի պատկեր չի: Ի դեպ ես նամակ գրել եմ ծնողների խնդրանքով»,- ասաց Բախշյանը:
Մանկապարտեզի շենքի փակ դռները Բախշյանի մոտ որոշ կասկածներ են առաջացրել։
«Ես լրատվությամբ կարդացել եմ, որ այս շենքը ցանկանում է սեփականաշնորհել Գագիկ Բեգլարյանը: Հիմա սա հրաշալի հնարավորություն է, որ իշխանությունը գա ու ասի, թե «տեսեք չենք սեփականացրել ոչ մեկին չենք տվել, դուռը բացում ենք, տեսեք իսկապես քանդված է կամ քանդված չէ»․․»,- ասաց նա։
Ըստ Անահիտ Բախշյանի՝ թեպետ մանկապարտեզի շենքը փակ է, այդուհանդերձ, այն ունի աշխատավարձի որոշ չափով վարձատրվող տնօրեն և երկու հսկիչներ: