Մատչելիության հղումներ

Արքայազնի անունը` Ջորջ


Քեմբրիջի դուքս Ուիլյամը եւ դքսուհի Քեյթը նորածնի հետ։ Լոնդոն, Սուրբ Մարիամի հիվանդանոց։

Քեմբրիջի դուքս Ուիլյամը եւ դքսուհի Քեյթը նորածնի հետ։ Լոնդոն, Սուրբ Մարիամի հիվանդանոց։

Քեմբրիջի դուքս, արքայազն Ուիլյամը եւ դքսուհի Քեյթը երկու օր առաջ ծնված առաջնեկին տվել են Եղիսաբեթ երկրորդ թագուհու հոր անունը։

Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի միացյալ թագավորության Եղիսաբեթ երկրորդ թագուհու թոռը` Քեմբրիջի դուքս Ուիլյամը եւ դքսուհի Քեյթն իրենց նորածին արու զավակին անվանել են Ջորջ Ալեքսանդեր Լուի։

Եղիսաբեթ երկրոքդի հայրը Ջորջ թագավորն էր, թեպետ նրա առաջին անունը Ալբերտ էր եւ ընտանիքում նրան անվանել են Բերթի։

Նորածին Ջորջը թագաժառանգ է, ինչպես եւ իր հարը եւ պապը` արքայազն Չարլզը, ով օրենքի համաձայն, առաջինն է թագաժառանգներից։

Մեծ Բրիտանիայի պատմության ընթացքում եղել է Ջորջ անվամբ վեց արքա։ Ի դեպ, թագադրվելու դեպքում Ջորջը կարող է իր համար նոր անուն ընտրել։

BBC ռադիոկայանի փոխանցմամբ, Ուիլյամը, Քեյթը եւ Ջորջը մեկնել են Բաքլբերրի` Քեյթի ծնողների առանձնատուն։

Թագուհին այսօր կես ժամով այցելել է Ուլյամին, Քեյթին եւ Ջորջին եւ ասել է, որ շատ ուրախ է իր երրորդ ծոռան ծննդյան կապակցությամբ։ Հաղորդվում է, որ Ուիլյամը եւ Քեյթը այսօր են թագուհուն հայտնել են նորածնին Ջորջ անվանելու որոշման մասին։

Արքայական օդուժում ծառայող Ուիլյամը երկու շաբաթով արձակուրդ մեկնելու թույլտվություն է ստացել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG