Մատչելիության հղումներ

Տրոլեյբուսների վարորդները մի քանի ժամանոց գործադուլ են արել


Թիվ 1 և 10 տրոլեյբուսային երթուղիների վարորդները այսօր մի քանի ժամով գործադուլ էին հայտարարել:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում թիվ 10 տրոլեբուսային երթուղու վարորդներից մեկը, ով չցանկացավ ներկայանալ, ասաց, թե գործադուլի պատճառը ուղևորների վերաբերմունքն է, ովքեր նախատեսված 100 դրամ ուղեվարձի փոխարեն 50 դրամ են վճարում:

Գործադուլից հետո վարորդները, այնուամենայնիվ, դուրս էին եկել երթուղի և շարունակում էին աշխատանքը:

«Տրոլեյբուսի պարկի տնօրենն ասում է՝ գնացեք աշխատեք», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց վարորդներից մեկը: - «Ժողովուրդը 50 դրամ տալիս, իջնում է: Ասում ենք ուղեվարձը 100 դրամ է, 50 դրամ են տալիս»:

Նա չի ուզում ժողովրդին մեղադրել․ - «Պլանը սարքել են 28-30 հազար, մենք որտեղի՞ց վճարենք»:

Մինչեւ ուղեվարձի թանկացումը յուրաքանչյուր տրոլեյբուսի պլանը 15 հազար դրամ էր:

«Պլանից ինչքան պակաս մուծում ենք, ռոճիկից պահում են», - նշեց վարորդը՝ հավելելով, որ միջինը ստանում են 60 հազար դրամ աշխատավարձ՝ առանց պահումների:
XS
SM
MD
LG