Մատչելիության հղումներ

Փաստաբանի խոսքով Սնոուդենը կարող է լքել Շերեմետևոն


Էդվարդ Սնոուդեն

Էդվարդ Սնոուդեն

Միացյալ Նահանգների կողմից դավաճանության մեջ մեղադրվող Էդվարդ Սնոուդենը կարող է արդեն այսօր հեռանալ Մոսկվայի Շերեմետևո օդանավակայանից և ապաստանել Ռուսաստանի մայրաքաղաքում:

Այս մասին հայտարարել է փաստաբան Անատոլի Կուչենարան, ում օգնությամբ Սնոուդենն անցած շաբաթ Ռուսաստանում ժամանակավոր ապաստան ստանալու դիմում էր ներկայացրել: Փաստաբանն ասել է, որ մինչ Ռուսաստանի դաշնային միգրացիոն ծառայությունը քննարկում է Սնոուդենի դիմումը, նա կարող է ժամանակավոր փաստաթղթեր ստանալ, որոնք թույլ կտան հեռանալ օդանավակայանից ազատ շրջել Ռուսաստանի տարածքում:

Սնոուդենը Մոսկվայի օդանավակայանում է հունիսի 23-ից:

Ազգային անվտանգության գործակալության և Կենտրոնական հետախուզական վարչության նախկին աշխատակից Էդուարդ Սնոուդենը բացահայտել է ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից խոշոր ինտերնետային ընկերությունների, սոցցանցերի օգտատերերի հաղորդակցությունների վերաբերյալ տվյալներ հավաքելու փաստը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG