Մատչելիության հղումներ

Ալավերդիում կգործի շրջիկ տիկնիկային թատրոն


Ալավերդի քաղաքում ստեղծվել է շրջիկ տիկնիկային թատրոն, որը գալիք սեպտեմբերից ամեն շաբաթ հանդես կգա ներկայացումներով:

Թատրոնի հիմնադիր ղեկավար Լևոն Սադաղյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ իրականացել է իր վաղեմի երազանքը:

Առաջին ներկայացումները տիկնիկային թատրոնն արդեն ներկայացրել է հանդիսատեսի դատին անցած շաբաթ կայացած «Իմ հնամյա Ալավերդի» մշակութային փառատոնի շրջանակներում:

«Եթե ես գիտեմ, որ կա հեռավոր թաղամաս Ալավերդիում, և այնտեղի երեխան պարզապես տրանսպորտային հարցերի պատճառով չի կարող գալ, մեր թատրոնն ինքը կգա ձեր փողոց, ձեր բակ, ձեր թաղամաս», - ասաց Սադաղյանը՝ հավելելով, որ ներկայացումները խաղալու են անկախ դահլիճում նստած հանդիսատեսի թվից:


Նարե Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG