Մատչելիության հղումներ

Երևանում մենահամերգով հանդես կգա Հասմիկ Պապյանը


Երևանում մենահամերգով հանդես կգա Հասմիկ Պապյանը
please wait

No media source currently available

0:00 0:09:22 0:00

Երևանում մենահամերգով հանդես կգա Հասմիկ Պապյանը

Աշխարհահռչակ օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը, ով վերջին 20 տարիներին հանդես է գալիս հիմնականում արտասահմանում՝ աշխարհի ամենահեղինակավոր օպերային բեմերում, հուլիսի 25-ին մենահամերգ կտա «Արամ Խաչատրյան» համերգասրահում:

Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար ու գլխավոր դիրիժոր Էդվարդ Թոփչյանի նախաձեռնությամբ կայանալիք այդ համերգին կհնչեն Ջուզեպպե Վերդիի և Ռիխարդ Վագների ստեղծագործությունները՝ նվիրված այդ երկու մեծագույն կոմպոզիտորների հոբելյաններին՝ ծննդյան 200-ամյակներին:

«Քանի որ ողջ աշխարհը իր հարգանքի տուրքն է մատուցում երկու մեծ հանճարներին, ուրեմն մենք էլ պիտի անմասն չմնանք այդ ամենից: Օգտվելով այն առիթից, որ ես հիմա Հայաստանում եմ գտնվում, ֆիլհարմոնիկի տնօրինությունը ինձ հրավիրեց, խնդրեց, որ այս կարճ ժամանակում իրականացնենք այսպիսի հսկայական մի ծրագիր», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Հասմիկ Պապյանը՝ հավելելով, որ համերգի առաջին բաժնում կհնչեն Վերդիի, իսկ երկրորդում՝ Վագների ստեղծագործությունները:

«Այս երաժշտության հետ շփվելիս՝ կյանքն ավելի հեշտ է դառնում, ապրելը՝ շատ հեշտ: Այսինքն, վերանում ես կյանքի առօրյա հոգսերից․․․ Հայ ունկնդիրն արժանի է այդպիսի երաժշտության: Եվ, իհարկե, մենք ունենք այդ հնարավորությունը․․․ Դեռ այդ երաժիշտները Հայաստանում են, նվագախմբի մեծ կազմը, որը պահանջվում է Վագների երաժշտությունը հնչեցնելու համար, այսօր մենք ունենք: Եվ պետք է այդ առիթը օգտագործել», - ասաց Պապյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG