Մատչելիության հղումներ

Չինաստանի իշխանությունները հայտարարել են, որ հյուսիս-արևմտյան Գանսու նահանգում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվն աճել է՝ հասնելով 89-ի, ավելի քան 600 մարդ վնասվածքներ է ստացել, տասնյակ հազարավոր մարդիկ զրկվել են ծածկից:

Հիշեցնենք, երկուշաբթի օրը Չինաստանում 5.9 եւ 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկու երկրաշարժ է տեղի ունեցել, որոնց հետեւանքով շուրջ 2000 շինություն ամբողջովին փլուզվել է, 31,600 մարդ տեղափոխվել է ժամանակավոր կացարաններ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG