Մատչելիության հղումներ

Մեկնարկել է Հռոմի պապի ուղևորությունը Բրազիլիա


Բրազիլիա -- Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ողջնունում է իրեն դիմավորող հավատացյալներին Ռիո դե Ժանեյրոյում, 22-ը հուլիսի, 2013թ.

Բրազիլիա -- Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ողջնունում է իրեն դիմավորող հավատացյալներին Ռիո դե Ժանեյրոյում, 22-ը հուլիսի, 2013թ.

Մեկնարկել է Հռոմի Ֆրանցիսկոս պապի մեկշաբաթյա ուղևորությունը Բրազիլիա:

Ռիո դե Ժանեյրոյում Հռոմի պապին դիմավորել է Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆը:

Բրազիլիայում հակակառավարական ցույցերի մասնակիցները օգտագործել են Պապի ժամանման առիթը և շարունակել են ակցիաները կառավարության դեմ: Հաղորդվում է ցուցարարների ու ոստիկանների միջև բախումների մասին:

Իր այցի ընթացքում Ֆրանցիսկոս պապը կմասնակցի կաթոլիկ երիտասարդության համաշխարհային օրվան նվիրված տոնակատարությանը:

Բրազիլիայում ապրում է մոտ 120 միլիոն կաթոլիկ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG