Մատչելիության հղումներ

«Հեզբոլան» ընդգրկվել է ԵՄ-ի կազմած ահաբեկչական կազմակերպությունների ցանկում


Բուրգասում իսրայելցի զբոսաշրջիկներին տեղափոխող պայթեցված ավտոբուսը, 19-ը հուլիս, 2013

Բուրգասում իսրայելցի զբոսաշրջիկներին տեղափոխող պայթեցված ավտոբուսը, 19-ը հուլիս, 2013

Եվրամիության անդամ պետությունների արտաքին գործերի նախարարներն այսօր որոշեցին լիբանանյան «Հեզբոլա» շարժման զինված թևն ընդգրկել ահաբեկչական կազմակերպությունների սև ցուցակում:

Այս քայլի հիմնական նախաձեռնողները Մեծ Բրիտանիան և Նիդերլանդներն են: «Հեզբոլային» մեղադրում են անցած տարի Եվրամիության տարածքում՝ Բուլղարիայում, կատարված ահաբեկչական հարձակմանն առնչություններ ունենալու մեջ:

Խոսքը 2012-ի ամռանը Բուրգաս քաղաքի օդանավակայանում իսրայելցի զբոսաշրջիկներին տեղափոխող ավտոբուսի պայթեցման մասին է: Բացի այդ Եվրամիության ներկայացուցիչները նշում են, որ վերջին շրջանում կազմակերպությունն ակտիվորեն ներգրավվել է սիրիական պատերազմում` դառնալով Բաշար Ասադի հիմնական հենարաններից մեկը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG