Մատչելիության հղումներ

Երիտասարդական նվագախմբի ելույթով մեկնարկել է Musica Riva փառատոնը


Հուլիսի 20-ին Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի ելույթով մեկնարկել է իտալական Musica Riva 30-րդ միջազգային փառատոնը։ Համերգը ղեկավարում էր բրազիլացի դիրիժոր Իսահակ Կարաբչևսկին, մենակատար` Նատալյա Գուտման (թավջութակ):

Երիտասարդական նվագախումբը հրավիրվել է փառատոնի կազմակերպիչների կողմից որպես Musica Riva-ի պաշտոնական նվագախումբ։

Նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ՝ փառատոնի շրջանակներում Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հաջորդ ելույթը տեղի կունենա հուլիսի 24-ին։ Որպես մենակատար հանդես կգա հանրահայտ դաշնակահար Ալդո Չիկոլինին։

Հուլիսի 30-ին Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը կներկայացնի նաև հայկական երաժշտության երեկո, որը նվիրված կլինի հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 110-ամյակին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG