Մատչելիության հղումներ

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն հուլիսի 21-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Արգենտինայի Բուենոս Այրես քաղաքի Հայկական բարեգործական ընդհանուր միության «Մարի Մանուկյան» վարժարանի ավարտական սաներին և Կանադայի Տորոնտո քաղաքի Ս. Երրորդություն Եկեղեցու «Ս. Սահակ-Մեսրոպ» դպրոցի աշակերտներին:

Մայր Աթոռ Սբ․ Էջմիածնի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ՝ հանդիպմանը Վեհափառ Հայրապետը կարևորել է այդպիսի ուխտագնացությունների դերը սփյուռքահայ երիտասարդների կյանքում` նշելով, որ դրանք հնարավորություն են ընձեռում ավելի խորությամբ ճանաչել իրենց հայրենիքը, պատմությունն ու մշակույթը, նպաստում Սփյուռքում հայկական ոգու պահպանմանն ու զորացմանը, եկեղեցու և հայրենիքի հանդեպ սիրո ամրապնդմանը:

Հանդիպման ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատասխանել է նաև աշակերտների հարցերին, որոնք վերաբերում էին Հայ Եկեղեցու պատմությանը, միջեկեղեցական հարաբերություններին, հասարակական կյանքում եկեղեցու դերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG