Մատչելիության հղումներ

logo-print

Մամեդյարովն ու Ֆաբիուսը կքննարկեն ղարաբաղյան հարցը


Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը պատրաստվում է հաջորդ շաբաթ մեկնել Փարիզ՝ ֆրանսիացի գործընկեր Լորան Ֆաբիուսի հետ ղարաբաղյան խնդիրը քննարկելու համար:

Ավելի վաղ ֆրանսիական կողմն առաջարկել էր Փարիզում հանդիպում կազմակերպել Ղարաբաղի հայկական և ադրբեջանական համայնքների միջև: Այդ առաջարկի առնչությամբ Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակն ասել է, թե Բաքուն համաձայն է և կարևորում է այդ հանդիպումների անհրաժեշտությունը:

«Ադրբեջանը մշտապես դրական է գնահատել այդօրինակ առաջարկները, սակայն, ցավոք, Հայաստանի ղեկավարությունը դրանց դեմ է արտահայտվում», - պնդել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG