Մատչելիության հղումներ

Իրանցի դիվանագետը կոչ է անում միավորել ջանքերը ԼՂ համակարտության կարգավորման գործում


Ադրբեջանում Իրանի դեսպան Մոհսեն Փակ-Այենը տարածաշրջանի երկրներին կոչ է արել միավորել ջանքերը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ:

«Մենք վստահ ենք, որ տարածաշրջանում կայուն խաղաղություն ու անվտանգություն չի հաստատվի, քանի դեռ կարգավորված չէ ԼՂ հակամարտությւնը», - դեսպանի խոսքն են մեջբերել իրանական լրատվամիջոցները: - «Խաղաղասեր երկրները, մասնավորապես՝ մեր տարածաշրջանում, պետք է փորձեն նպաստել այդ հարցի խաղաղ կարգավորմանը: Իրանի Իսլամական Հանրապետությունը արդեն հայտնել է իր պատրաստակամությունը»:

Փակ-Այենը հայտարարել է, որ իր երկիրն աջակցում է բոլոր տեսակի բանակցությունների անցկացմանը Հայաստանի և Ադրբեջանի միջև, որոնք կարող են հանգեցնել «շոշափելի արդյունքի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG