Մատչելիության հղումներ

Ռուսական կողմը Հարությունյանի գործով համակողմանի քննություն է խոստանում


Հրաչյա Հարությունյան

Հրաչյա Հարությունյան

Այսօր Մոսկվայում Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը հանդիպել է Ռուսաստանում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանի հետ:

Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական կայքէջի փոխանցմամբ, երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերից բացի անդրադարձ է եղել օրերս հայաստանցի վարորդ Հրաչյա Հարությունյանի մասնակցությամբ մերձմոսկովյան Պոդոլսկում տեղի ունեցած ողբերգական վթարին, որի հետևանքով 18 մարդ մահացել է, ավելի քան 30-ը վիրավորվել:

Կայքի հաղորդմամբ՝ Օլեգ Եսայանն իր անկեղծ ցավակցություններ է հայտնել կատարվածի կապակցությամբ, իսկ ռուսական կողմը հավաստիացրել է, որ համակողմանի քննություն կընթանա՝ պաշտպանելով մեղադրյալի օրինական իրավունքները:

«Երկուստեք մտահոգություն է հայտնվել ողբերգության շահարկման անարժան փորձերի առնչությամբ, որոնք նպատակ ունեն հրահրել ռուս-հայկական բարեկամության ոգուն հակասող տրամադրություններ», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG