Մատչելիության հղումներ

Իսպանացիները պահանջում են վարչապետի հրաժարականը


Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռաջոյ

Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռաջոյ

Իսպանիայի վարչապետի հրաժարականը պահանջող ցուցարարների նկատմամբ ոստիկանները ռետինե մահակներ են կիրառել, հաղորդում է «Ասոշիեյթեդ Փրես» գործակալությունը:

Հազարավոր ցուցարարներ փակել էին Մադրիդի կենտրոնական փողոցը, որտեղ տեղակայված է իշխող կուսակցության կենտրոնական գրասենյակը: Ցուցարարները վարչապետ Մարիանո Ռաջոյի հրաժարականը պահանջում են՝ պնդելով, որ նա է ֆինանսական չարաշահումների հեղինակը: Բողոքի ակցիաներ են տեղի ունեցել նաև Բարսելոնայում:

Վարչապետը շարունակում է հայտարարել, թե հրաժարական չի տալու:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG