Մատչելիության հղումներ

«Բարև, Երևանը» պահանջում է հիմնավորել ուղեվարձի թանկացումը


«Բարև Երևան» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյան

«Բարև Երևան» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյան

Երևանի ավագանու «Բարև, Երևան» խմբակցությունն իր վրդովմունքն է հայտնում հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման առնչությամբ՝ այն համարելով չհիմնավորված:

««Բարև, Երևան» խմբակցությունը համոզված է, որ հատկապես մայրաքաղաքային տրանսպորտի ոլորտում առկա են հնարավորություններ՝ ուղեվարձի թանկացումից խուսափելու և աղքատացած հասարակության ուսերին նոր բեռ չդնելու համար: Դրա համար անհրաժեշտ է, որպեսզի Երևանի քաղաքապետարանը բացահայտ խոսի այն կոռուպցիոն-արատավոր շղթայի մասին, որն առկա է սույն ոլորտում, պայմանավորում է ներկայիս ուղեվարձի գինը և որում ներքաշված է Երևանի քաղաքապետարանն ի դեմս «Երևանտրանս» ՓԲԸ-ի»,- հայտարարում է խմբակցությունը:

«Բարև, Երևան» խմբակցությունը իշխանություններից պահանջում է հանգամանալից հիմնավորում և հաշվարկ, թե ինչու պետք է ուղեվարձը թանկանա հենց 50 դրամով, կոչ է անում Երևանի ավագանու ՀՀԿ-ական մեծամասնությանը, ԲՀԿ խմբակցությանը՝ համատեղ Երևանի ավագանու արտահերթ նիստ հրավիրել հասարակական տրանսպորտի ուղեվարձի և ոլորտի անհապաղ արդիականացման օրակարգային հարցերով:

Խմբակցությունը նաև կոչ է անում Ազգային ժողովի մեծամասնությանն ու «Ժառանգություն», ԲՀԿ, ՀԱԿ և ՀՅԴ խմբակցություններին՝ հրավիրել նույն օրակարգով ԱԺ արտահերթ նիստ կամ կազմակեպել խորհրդարանական լսումներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG