Մատչելիության հղումներ

logo-print

«ՌԱՕ Մարս»-ի, «ԵրՄՄԳՀԻ»-ի տարածքներում ազատ տնտեսական գոտի կստեղծվի


Հայաստանի կառավարությունը որոշել է «ՌԱՕ Մարս» ՓԲԸ-ի և «ԵրՄՄԳՀԻ» ՓԲԸ-ի տարածքներում ազատ տնտեսական գոտի ստեղծել:

Կառավարության տեղեկատվության վարչության փոխանցմամբ, ազատ տնտեսական գոտու ստեղծման նպատակը օտարերկրյա ուղղակի ներդրումների ներգրավումն է, արդյունքում առաջադեմ տեխնոլոգիաների ներդրման միջոցով արտահանման ծավալների աճը, նոր աշխատատեղեր ստեղծելու և կայուն տնտեսական զարգացում խթանելը:

Կառավարությունը սահմանել է ազատ տնտեսական գոտու գործառնության տեսակները, ժամկետը, կազմակերպչին և շահագործողին ներկայացվող չափանիշները: Ազատ տնտեսական գոտու կազմակերպիչ է ճանաչվել «Սիտրոնիկս Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG