Մատչելիության հղումներ

logo-print

ՀՀ դեսպանատան աշխատակիցները հանդիպել են Հրաչյա Հարությունյանին


Ռուսաստանում Հայաստանի դեսպանության ներկայացուցիչները այսօր քննչական մեկուսարանում հանդիպել են Հրաչյա Հարությունյանին, փոխանցում է Հայաստանի արտգործնախարարությունը։

Հարությունյանը հավաստիացրել է, որ իրեն ցուցաբերվել է որակյալ բուժօգնություն և քննչական մեկուսարանում ապահովված են նորմալ պայմաններ:

«ՀՀ դեսպանատան աշխատակիցները տեղեկացել են Հրաչյա Հարությունյանին անհրաժեշտ պարագաների և հագուստի կարիքների մասին, որոնք անհապաղ կփոխանցվեն նրան»,- ասված է հայտարարությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG