Մատչելիության հղումներ

Բուդաղյանները զինդատախազի հայտարարության առնչությամբ հարցում են ուղարկել


Հայաստանի զինվորական դատախազ Գևորգ Կոստանյան

Հայաստանի զինվորական դատախազ Գևորգ Կոստանյան

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տանից ոչ հեռու, հունիսի 1-ին սպանված Ավետիք Բուդաղյանի եղբոր՝ գնդապետ, զորամասի հրամանատար Արտակ Բուդաղյանի պաշտպան Հայկ Ալումյանն այսօր գրավոր դիմել է Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին՝ խնդրելով պատասխանել հարցին, թե արդյոք վերջինիս տեղակալի՝ զինդատախազ Գևորգ Կոստանյանի՝ Բուղաղյանների վերաբերյալ հրապարակային հայտարարությունները հանդիսանո՞ւմ են գլխավոր դատախազության պաշտոնական տեսակետը:

Հիշեցնենք, զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանը Ավետիք Բուդաղյանի սպանությունից մի քանի օր անց հայտարարել էր, թե Սուրիկ Խաչատրյանի տան վրա զինված հարձակում է եղել: Նաև ասել էր, թե Սուրիկ Խաչատրյանը դեպքի վայրում չի եղել: Այս պնդումները կտրականապես հերքում են Բուդաղյանները:

Զինվորական դատախազի այս և մի շարք այլ հայտարարությունների կապակցությամբ գլխավոր դատախազին դիմած փաստաբան Հայկ Ալումյանը վկայակոչեց դրույթներ, որոնք սահմանում են պաշտոնատար անձանց գործունեությունը: Ըստ փաստաբանի, չկան դրույթներ, որոնք ենթադրում են զինդատախազի այնպիսի հայտարարություններ, որոնք «նպատակ են հետապնդում հանրությանը նախապատրաստել, որ Սուրիկ Խաչատրյանի որդու և նրա կողմնակիցների նկատմամբ կարող է ցուցաբերվել մեղմ մոտեցում»:

Անուշ Մարտիրոսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG