Մատչելիության հղումներ

logo-print

Թուրքիան «պատրաստ է աջակցել» ԼՂ կարգավորման գործընթացին


Էլմար Մամեդյարով (ձ), Ահմեդ Դավութօղլու

Էլմար Մամեդյարով (ձ), Ահմեդ Դավութօղլու

Թուրքիան, հանդիսանալով ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, ուզում է ակտիվացնել ջանքերը՝ ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացում: Այդ մասին այսօր Բաքվում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն՝ ադրբեջանցի գործընկերոջ հետ համատեղ ասուլիսի ժամանակ:

«Եթե 20 տարվա ընթացքում Մինսկի խումբը չի կարողանում որևէ արդյունքի հասնել, ապա ժամանակն է, որ միջազգային հանրությունը հարց տա իրեն՝ ինչո՞ւ է ադրբեջանական հողերի 20 տոկոսը մինչ օրս մնում օկուպացված»,- հայտարարել է Դավութօլուն՝ ընդգծելով, որ Մինսկի խմբի անդամ բոլոր երկրները, այդ թվում՝ Թուրքիան, պետք է ակտիվ մասնակցություն ունենան այս խնդրի կարգավորման գործընթացում:

«Ինչպես գիտեք, Թուրքիան ևս Մինսկի խմբի անդամ է, և պատրաստ է աջակցել խաղաղ գործընթացին, կարևորն այն է, որ խնդիրը կարգավորվի հնարավորինս արագ և Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում»,- հայտարարել է Թուրքիայի արտգորխծնախարարը՝ հավելելով․ -«Անկարան միշտ պատրաստ է օգնություն տրամադրել համանախագահող երկրներին և ակտիվացնել իր սեփական ջանքերն այս ուղղությամբ»:

Առանց ադրբեջանական հողերի ազատման՝ անհնար է Հարավային Կովկասում խաղաղություն ու կայունություն հաստատել, պնդել է Թուրքիայի արտգործնախարարը, ում խոսքով, Թուրքիան և Ադրբեջանը այս հարցում սերտորեն համագործակցում են միմյանց հետ:

Ադրբեջանի արտգործնախարարը ևս հրապարակավ դժգոհություն է հայտնել Մինսկի խմբի աշխատանքից՝ պնդելով, թե Բաքուն որևէ առաջընթաց չի տեսնում կարգավորման գործընթացում:

«Ադրբեջանը դժգոհ է ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքից, և դրա համար ունենք օբյեկտիվ պատճառներ: Մենք որևէ առաջընթաց չենք տեսնում, և ուզում ենք, որ խնդրի կարգավորումը սկսվի օկուպացված տարածքների հայկական հողերի դուրսբերումից»,- ասել է Էլմար Մամեդյարովը:

Մամեդյարովը միաժամանակ փաստել է, որ պաշտոնական Բաքուն սատարում է կարգավորման շուրջ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև հանդիպում կազմակերպելու գաղափարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG