Մատչելիության հղումներ

logo-print

Գյումրին և Սալոնիկը մտադիր են ավելի սերտորեն համագործակցել


Հուլիսի 15-ին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը ընդունել է Հունաստանի Սալոնիկ քաղաքի քաղաքապետ Յանիս Բուտարիսին:

Ինչպես փոխանցում է Գյումրիի քաղաքապետարանի տեղեկատվության վարչությունը, Բուտարիսը նկատել է, որ չնայած երկար տարիներ է, ինչ Գյումրին և Սալոնիկը համարվում են քույր քաղաքներ, այնուամենայնիվ, հարաբերությունները խորացնելու հարցում առարկայական քայլեր չեն կատարվել և նշել է, որ երկու քաղաքների միջև կնքված համաձայնագիրը վերանայման կարիք ունի: Նա նաև Գյումրիի քաղաքապետին հրավիրել է պատասխան այցով այցելել Սալոնիկ:

Կողմերը երկուստեք կարևորել են երկու քաղաքների միջև տարբեր ոլորտներում համագործակցություն սկսելու անհրաժեշտությունը՝ առանձնակի խոսելով սպորտի և մշակույթի ոլորտներում փոխգործակության հեռանկաների մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG