Մատչելիության հղումներ

logo-print

«Գրին փիս»-ի ակտիվիստները ձերբակալվել են


«Գրին փիս»-ի 29 ակտիվիստներ, որոնք երկուշաբթի առավոտյան ներխուժել էին Ֆրանսիայի հարավ-արևելքում գտնվող Թրիքասթին ատոմակայան, ձերբակալվել են:

Ակտիվիստները ատոմակայանում փակցրել էին «Վթար ԱԷԿ-ում» և «Ֆրանսուա Օլանդ՝ աղետների նախագահ» վերտառությամբ պաստառներ:

«Գրին փիս»-ը Թրիքասթին ատոմակայանը համարում է Ֆրանսիայի հինգ ամենավտանգավոր օբյեկտներից մեկը: 2008 թվականին այդ ատոմակայանից ուրանի արտահոսքից աղտողտվել են տեղի գետերը: Այսօր Ֆրանսիայում էլեկտրաէներգիայի մոտ 70 տոկոսը ստացվում է ատոմակայաներից:

Նախագահ Ֆրանսուա Օլանդը պարտավորվել է մինչև 2025 թվականը ԱԷԿ-ներից ստացվող էլեկտրաէներգիան հասցնել 50 տոկոսի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG