Մատչելիության հղումներ

Պուտինը մեղադրել է ԱՄՆ-ին՝ Սնոուդենին Մոսկվայում արգելափակելու համար


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մեղադրել է Միացյալ Նահանգներին՝ այդ երկրի Ազգային անվտանգության գործակալության և Կենտրոնական հետախուզական վարչության նախկին աշխատակից, փախուստի մեջ գտնվող Էդուարդ Սնոուդենին Մոսկվայի օդանավակայանում արգելափակելու համար:

Ըստ Պուտինի՝ ԱՄՆ-ը ճնշում է գործադրել այլ երկրների վրա, որպեսզի նրանք չընդունեն Սնոուդեին: Այդուհանդերձ, Պուտինը չի հստակեցրել, թե կտա արդյոք Ռուսաստանը ժամանակավոր ապաստան Սնոուդենին, թե՝ ոչ:

Սնոուդենը ապաստան է խնդրել Ռուսաստանից, քանի դեռ չի կարող տեղափոխվել Լատինական Ամերիկա, որտեղ երեք երկիր պատրաստ է նրան ընդունել: Սնոուդենը, հիշեցնենք, ամերիկյան ծառայությունների կողմից իրականացվող գաղտնալսումների և անձնական բնույթի տեղեկությունների գաղտնի հավաքման ծրագրերի վերաբերյալ տեղեկություններ էր հրապարակել, ինչի համար նրան հետապնդում են ԱՄՆ-ի իշխանությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG