Մատչելիության հղումներ

Եգիպտոսում ցուցարարների նկատմամբ արցունքաբեր գազ է կիրառվել


Ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառում Մուրսիի աջակից ցուցարարների նկատմամբ, 15-ը հունիսի, 2013
Ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառում Մուրսիի աջակից ցուցարարների նկատմամբ, 15-ը հունիսի, 2013
Եգիպտոսի անվտանգության ուժերը արցունքաբեր գազ են կիրառել, որպեսզի ցրեն իսլամիստ ցուցարարներին, որոնք պահանջում են այդ երկրի գահընկեց արված նախագահ Մուհամեդ Մուրսիի վերադարձը:

Զինված ուժերի կողմից Մուրսիին գահընկեց անելը Վաշինգտոնը չի համարում հեղաշրջում: Երկուշաբթի Եգիպտոս էր այցելել ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Ուիլյամ Բըրնսը, ով առաջին ամերիկյան պաշտոնյան է, որ այցելել է այդ երկիր իշխանափոխությունից հետո:

Բըրնսը հորդորել է Եգիպտոսի խիստ հակադիր խմբակցություններին մասնակցել երկխոսություններին և զերծ մնալ բռնություններից, իսկ իշխանություններին հորդորել է դադարեցնել քաղաքական ենթատեքստ ունեցող ձերբակալությունները:

Բըրնսը հանդիպել է Եգիպտոսի զինվորական և ժամանակավոր իշխանությունների հետ: Իսլամիստական խմբակցությունները, այդ թվում՝ Մահմեդական եղբայրները, հրաժարվել են ամերիկացի պաշտոնյայի հետ հանդիպելուց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG