Մատչելիության հղումներ

Քաղաքաշինության նախարարը հայտնվել է ԻԱԿ-ի Սև ցուցակում


ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյան

ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյան

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի (ԻԱԿ) 2013 թվականի 2-րդ եռամսյակի Սև ցուցակում այս անգամ հայտնվել է ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանը:

Կենտրոնը տեղեկացնում է, որ 2013 թվականի ապրիլի 3-ին տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել են քաղաքաշինության նախարարությանը և
խնդրել նախարարության կարիքների համար մեկ անձից կատարված գնումների
պայմանագրերի պատճենները:

«Հարցումն ուղարկելուց 16 օր հետո նախարարությունը անհիմն մերժում էր տրամադրել` պատճառաբանելով, որ դրանք պարունակում են առևտրային գաղտնիք այն կազմակերպությունների վերաբերյալ, ում հետ կնքվել են պայմանագրերը: Մատնանշելով մերժման անհիմն լինելը` ԻԱԿ-ը 2013 թվականի հունիսի 24-ին կրկնակի հարցմամբ էր դիմել նախարարությանը` ևս մեկ անգամ խնդրելով տրամադրել նախարարության կարիքների համար մեկ անձից կատարված գնումների պայմանագրերի պատճենները: Այս պատասխանը ևս համարվել է անհիմն մերժում, քանի որ նախարարությունը հայտնել է տվյալներ նախարարության կնքած պայմանագրերի վերաբերյալ, սակայն պայմանագրերի պատճենները կրկին չի տրամադրել»,- փոխանցում է ԻԱԿ-ը:

Կենտրոնը 2013-ի 2-րդ եռամսյակում տեղեկություն տնօրինող տարբեր մարմինների ուղարկել է տեղեկություն ստանալու 65 հարցում (այդ թվում` կրկնակի հարցումներ), սակայն տեղեկություն տնօրինող բոլոր մարմիններն էլ արձագանքել են ԻԱԿ-ի հարցումներին` առաջին կամ կրկնակի հարցմանը տրամադրելով պատասխան:

«Հարկ է սակայն նշել, որ սա պատասխան գրությունների որակական ցուցանիշ չէ. դեռևս շատ են թերի պատասխանները, անհիմն մերժումները և անհիմն պատասխանները, որոնք, սակայն, սև ցուցակում չեն արտացոլվում: Ուստի 2013-ի հուլիսի 1-ից Ինֆորմացիայի ազատության կենտրոնը Սև ցուցակը կազմելու է խստացված չափորոշիչներով», - հայտարարում է կազմակերպությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG