Մատչելիության հղումներ

logo-print

Հովիտում ևս հաղթել է Հանրապետականի թեկնածուն


Կիրակի օրը Շիրակի մարզի Հովիտ համայնքի ղեկավարի ընտրություններում, ըստ նախնական տվյալների, 10 ձայնի առավելությամբ հաղթել է իշխող Հանրապետական կուսակցության թեկնածու Ավետիք Սերոպյանը:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած նախնական արդյունքների համաձայն` Սերոպյանը ստացել է 134 ձայն, նրա մրցակից, անկուսակցական Ռազմիկ Հակոբյանը` 124 ձայն:

Հովիտում պաշտոնական տվյալներով կա 394 ընտրող, քվեարկությանը մասնակցել է 262-ը, 4 քվեաթերթիկ էլ անվավեր է ճանաչվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG