Մատչելիության հղումներ

logo-print

Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Աղվան Հովսեփյանի հայտարարությունը


Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյան

Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյան

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հուլիսի 12-ին հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ` դատապարտելով Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի` Հայ իրավաբանների միջազգային համաժողովի ընթացքում հնչեցրած հայտարություննները:

«Նման բարձր դիրք զբաղեցնող պաշտոնյանի նման հայտարարությունները այդ երկրում տիրող խնդրահարույց տրամադրությունների արտացոլումն են: Այդ մոտեցումները վերաբերում են ինչպես Թուրքիայի տարածքային ամբողջականությանն, այնպես էլ թուրք-հայկական հարաբերություններին: Դրանք նաև հակասում են այն պարտավորություններին, որ ստանձնել է Հայաստանը միջազգային կազմակերպությունների առջև` որպես ՄԱԿ-ի և ԵԱՀԿ անդամ պետություն: Պետք է հստակ ըմբռնել, որ որևէ մեկը չի կարող հողային պահանջներ ներկայացնել Թուրքիային», - նշված է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության խոսնակի` ուրբաթ օրը տարածած հայտարարության մեջ:

Հուլիսի 5-ին Երևանում կազմակերպված Հայ իրավաբանների միջազգային համաժողովի ընթացքում Աղվան Հովսեփյանը հայտարարել էր. - «Իմ խորին համոզմամբ` Ցեղասպանության զոհերի ժառանգները պետք է նյութական փոխհատուցում ստանան, Հայ եկեղեցուն պետք է վերադարձվեն Թուրքիայի տարածքում հրաշքով կանգուն մնացած եկեղեցիները և եկեղեցապատկան հողերը, Հայաստանի Հանրապետությունը պետք է ստանա իր կորցրած տարածքները»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG