Մատչելիության հղումներ

Բակո Սահակյանը խոսել է ԶՈւ մարտունակության բարձրացման մասին


Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյան

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյան

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը այսօր ներկա է գտնվել պլանային համաբանակային հրամանատարական հավաքին և հանդես եկել ելույթով:

Ինչպես փոխանցում է Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջը, իր խոսքում ԼՂ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը բանակաշինության գործընթացը որակել է որպես Ղարաբաղի կենսագործունեության առանցքային ուղղություններից մեկը՝ ընդգծելով, որ առանց հզոր ու մարտունակ զինված ուժերի անհնարին է պատկերացնել հայոց անկախ պետականությունն ու նրա հուսալի ապագան:

«Բակո Սահակյանը նշել է, որ հենց այս խորին գիտակցությամբ է արվում և այսուհետ էլ կարվի հնարավոր ամեն ինչ` զինված ուժերի մարտունակության հետևողական բարձրացման, տեխնիկական հագեցվածության արդիականացման, բանակի ոգին անսասան պահելու, հայրենիքի պաշտպանների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման ուղղությամբ», - ասված է պաշտոնական հաղորդագրությունում:

Բակո Սահակյանը համապատասխան հանձնարարականներ է տվել զինված ուժերի բարձրագույն հրամանատարական կազմին՝ համաբանակային հավաքի պատշաճ կազմակերպման ուղղությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG