Մատչելիության հղումներ

Դաշնակցական թեկնածուն պարտվեց Պռոշյանում


Պռոշյան համայնքի ղեկավարի ընտրություններում նախնական արդյունքներով հաղթել է հանրապետական Արթուր Մուրադյանը։

Թիվ 26 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախնական տեղեկատվության համաձայն՝ Մուրադյանը դաշնակցական մրցակցի՝ Վովա Սահակյանի նկատմամբ առավելության է հասել 76 ձայնով։

Արթուր Մուրադյանը ստացել է 1317 ձայն, Վովա Սահակյանը՝ 1241, անկուսակցական Ալեքսան Ալեքսանյանը՝ 178։ Գրանցված 3991 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 2799-ը։

Իրինա Հովհաննիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG