Մատչելիության հղումներ

logo-print

Հայաստանը նվաճել է առաջին ոսկե մեդալը Ունիվերսիադա-2013-ում


Ռուսաստանի Կազան քաղաքում անցկացվող 27-րդ համաշխարհային ուսանողական խաղերում Հայաստանը ներկայացնող մարզիկներից առաջին ոսկե մեդալը նվաճել է սամբիստ Տիգրան Կիրակոսյանը:

Հայաստանի սամբոյի ֆեդերացիան փոխանցում է, որ մինչև 52 կգ քաշային կարգում Կիրակոսյանը տանելով միայն հաղթանակներ՝ եզրափակիչ գոտեմարտում 4:1 հաշվի առավելությամբ հաղթել է Ղազախստանը ներկայացնող Բեյմբետ Կանժանովին և դարձել Ունիվերսիադա-2013 առաջինը ոսկե մեդալ նվաճած հայաստանցի մասնակիցը:

Հայ սամբիստները մրցագորգ դուրս կգան նաև այսօր և վաղը ՝ հուլիսի 15-ին և 16-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG