Մատչելիության հղումներ

logo-print

Մեկնարկել են ԱՄՆ-Ադրբեջան համատեղ զորավարժությունները


Այսօր Բուլղարիայում մեկնարկել են ադրբեջանա-ամերիկյան համատեղ մարտավարական զորավարժությունները:

Վարժանքներին մասնակցում են Բուլղարիա ժամանած ադրբեջանական ստորաբաժանումները, ինչպես նաև ամերիկացի ծովային հետևակայինները:

«Նովո Սելո» զորավարժարանում անցկացվող համատեղ միջոցառումների սցենարի համաձայն` ԱՄՆ տարածքում տեղակայված ստորաբաժանումները տեղափոխվում են սևծովյան տարածաշրջան` համագործակցություն ապահովելով այլ երկրների զինված ուժերի հետ:

«Զորավարժությունները կշարունակվեն մինչև օգոստոսի 4-ը», - տեղեկացնում է Ադրբեջանի պաշտպանության նախարությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG