Մատչելիության հղումներ

Նշվել է կոմունիստների դաժանությունների թանգարանի 20-ամյակը


Կոմունիստական ժամանակաշրջանի ռումինացի մի խումբ այլախոհներ այսօր Սիգետու Մարմատեի ավանում նշել են կոմունիստների դաժանությունների թանգարանի 20-ամյակը։

Այն համարվում է աշխարհում առաջին թանգարանը, որը նվիրված է կոմունիստների կողմից հալածված մարդկանց հիշատակին։

Ենթադրվում է, որ 1945-1989 թվականներին` կոմունիստների իշխանության շրջանում, Ռումինիայում քաղաքական դրդապատճառներով դատապարտվել է ավելի քան 600 հազար մարդ։

20 տարվա ընթացքում այդ թանգարան է այցելել ավելի քան 1 միլիոն մարդ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG