Մատչելիության հղումներ

Խիզախ պակիստանուհին շարունակելու է պայքարել աղջիկների կրթության համար


Անցյալ տարվա հոկտեմբերին թալիբների կողմից հարձակման ենթարկված եւ արտերկրում երկարատեւ բուժում ստացած 16-ամյա պակիստանուհի Մալալա Յուսաֆզայը Նյու Յորքում ՄԱԿ-ի Պակիստանի գրասենյակում այսօր ասել է, որ ուզում է համարվել ոչ թե թալիբների գրոհի զոհ, այլ աղջիկ, ով պայքարում է իր իրավունքների համար։

Թալիբները նրան փորձել են սպանել, քանի որ Մալալան աղջիկներին կրթության հնարավորություն ընձեռելու գաղափարի ջատագով է։

«Ես պատրաստ եմ ամբողջ կյանքս զոհաբերել աղջիկների կրթության իրավունքի համար»,- ասել է Մալալա Յուսաֆզայը եւ ավելացրել, որ թալիբներն ու այլ ծայրահեղականները չեն ըմբռնում կրթության կարեւորությունը։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG