Մատչելիության հղումներ

Սնոուդենը դեռ ունի սկանդալային ինֆորմացիա


«Գարդիանի» լրագրող Գլեն Գրինվալդն, ով հարցազրույց է վերցրել ամերիկյան գաղտնի ծառայուոյունների նախկին պայմանագրային աշխատող, Մոսկվայի «Շերեմետեւո» օդակայանի տրանզիտային բաժնում գտնվող Էդվարդ Սնոուդենից, ասել է, որ ամերիկացին դեռ ունի այնպիսի տեղեկություններ, որոնց հրապարակումը մեծ հարված կհասցնի Միացյալ Նահանգներին։

«Սնոուդենը կարող է մեկ րոպեում այնպիսի հարված հասցնել ԱՄՆ-ին, որը ի զորու չի լինի անել որեւէ այլ մարդ»,- ասել է Գրինվալդը։ Նրա խոսքերով, Սնոուդենը որոշել է չհրապարակել Վաշինգթոնի համար անբարենպաստ տեղեկությունների մի մասը։

Ամերիկայի Միացյալ Նահանգները Սնոուդենին մեղադրում է պետական դավաճանության մեջ։ Ինքը Սնոուդենը փսրձում է քաղաքական ապաստան ստանալ Ռուսաստանում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG