Մատչելիության հղումներ

logo-print

Միջնորդները հանդես եկան հայտարարությամբ


ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները Հայաստանի արտգործնախարարությունում, արխիվ

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները Հայաստանի արտգործնախարարությունում, արխիվ

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Իեն Քելլին, Իգոր Պոպովը և Ժակ Ֆորը այսօր Վիեննայում հրապարակած հայտարարությամբ ամփոփել են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ իրենց վերջին հանդիպումների արդյունքները:

Միջնորդները նշում են, որ հունիս և հուլիս ամիսներին իրենց անցկացրած մի շարք հանդիպումների նպատակն էր նպաստել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված գաղափարների մշակմանը:

Հիշեցնելով, որ հունիսի 6-ին Լոնդոնում հանդիպել են Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի, հունիսի 28-ին Փարիզում՝ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ, միջնորդները փոխանցում են․ - «Համանախագահները և նախարարները շարունակեցին քննարկումները խաղաղ գործընթացի էության վերաբերյալ՝ կենտրոնանալով կողմերի միջև լարվածությունը նվազեցնելու և այս տարի ավելի ուշ ամենաբարձր մակարդակներով հանդիպման համար պայմաններ ստեղծելու միջոցների վրա»:

«Համանախագահների հետ Վիեննայում հուլիսի 12-ին կայացած համատեղ հանդիպման ժամանակ երկու արտգործնախարարները վերահաստատեցին իրենց նվիրվածությունը այս նպատակներին և քննարկեցին առաջիկա ամիսներին հետագա բանակցությունների պլաններ», - ասված է ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքէջում տեղադրված հայտարարությունում:

Համանախագահները փոխանցում են, որ այսօր Վիեննայում հաղորդում են ներկայացրել Մինսկի խմբի դեսպաններին:

Միջնորդները հավաստիացնում են, որ «կողմերի հետ սերտորեն կհամակարգեն հետագա քայլերի մշակումը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG