Մատչելիության հղումներ

Հայ - վրացական սահմանային անցակետերը արդիականացվում են


Հայ - վրացական սահմանի Բագրատաշենի անցակետը
Հայ - վրացական սահմանի Բագրատաշենի անցակետը
Հայ - վրացական սահմանային անցակետերի արդիականացման և միջազգային չափանիշներին համապատասխանեցման ուղղությամբ մեկնարկած աշխատանքներին են անդրադարձել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և Վրաստանի ֆինանսների նախարարությանն առընթեր եկամուտների ծառայության պետ Վլադիմիր Խունդաձեն այսօր Երևանում կայացած հանդիպման ժամանակ:

Նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ Սերժ Սարգսյանը կարևորել է տարբեր ոլորտներում, այդ թվում՝ մաքսային, հայ - վրացական համագործակցությունը, նշելով, որ այն համահունչ է դինամիկ զարգացող երկկողմ հարաբերություններին:

Զրուցակիցները կարևորել են մաքսային ծառայությունների միջև տեղեկատվության օպերատիվ փոխանակման ուղղությամբ սերտ համագործակցությունը:

Վլադիմիր Խունդաձեն Սերժ Սարգսյանին է ներկայացրել Հայաստանի Պետեկամուտների կոմիտեի նախագահի հետ ունեցած քննարկումների արդյունքները, որոնք, նրա գնահատմամբ, արդյունավետ են և ներառում են երկու երկրների մաքսային ծառայություններին հետաքրքրող արդիական բոլոր հարցերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG