Մատչելիության հղումներ

Կառավարության որոշումներով հաստատված՝ հողօգտագործողներին մատչելի գներով դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության 2012-2013 թվականների ծրագրերի իրականացման գործընթացում պաշտոնեական դիրքն օգտագործելով և մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, առանձնապես խոշոր չափերով պետական միջոցների յուրացում կատարելու համար Արարատի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության նախկին պետ Տիգրան Վիրաբյանին մեղադրանք է առաջադրվել Հայաստանի քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ «յուրացնելը կամ վատնելը՝ առանձնապես խոշոր չափերով», և 314-րդ հոդվածի 1-ին կետով՝ «պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական կեղծիք՝շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով»: Այդ մասին հայտնում է Հատուկ քննչական ծառայությունը:

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը երեկ բավարարել է Հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերով քննիչի միջնորդությունը և կալանավորել Տիգրան Վիրաբյանին` երկու ամիս ժամկետով:

Քրեական օրենսգրքի վերոհիշյալ հոդվածներով նախատեսված ամենախիստ պատիժը 4-ից մինչեւ 8 տարվա ազատազրկումն է՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG