Մատչելիության հղումներ

Նալբանդյանը հանդիպել է Մոլդովայի ԱԳ նախարարի հետ


Լուսանկարը՝ Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության
Լուսանկարը՝ Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության
Երեկ Քիշնևում տեղի է ունեցել Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և Մոլդովայի փոխվարչապետ, արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարար Նատալիա Գերմանի հանդիպումը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են հունիսի 11-ին Քիշնևում Մոլդովայի նախագահի և վարչապետի հետ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումներին ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը, ինչը հնարավորություն կտա նոր լիցք հաղորդելու հայ - մոլդովական համագործակցությանը:

Նախարարները անդրադարձել են երկու երկրների միջև իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, միջազգային կազմակերպություններում գործակցության զարգացման, արտաքին գործերի նախարարությունների միջև խորհրդատվությունների անցկացման, առևտրատնտեսական համագործակցության ամրապնդման, հումանիտար և մշակութային փոխանակումների ակտիվացման հարցերին:

Նախարարները այցելել են նաև Քիշնևի հայկական եկեղեցի, որտեղ հանդիպում են ունեցել Մոլդովայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Նալբանդյանը շնորհակալություն է հայտնել Մոլդովայի իշխանություններին հայկական համայնքի նկատմամբ հոգատար վերաբերմունքի համար։

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ Գերմանը, իր հերթին, բարձր է գնահատել արդեն մի քանի հարյուրամյակի պատմություն ունեցող մոլդովահայ համայնքի դերը երկրի կյանքում:

Հայ համայնքի ներկայացուցիչները նախարարներին են ներկայացրել իրենց հուզող խնդիրները և մտքեր փոխանակել դրանց լուծման ուղիների վերաբերյալ։

Էդվարդ Նալբանդյանը մոլդովացի գործընկերոջը հրավիրել է այցելել Հայաստան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG