Մատչելիության հղումներ

«Այսօրվա վիճակում չունենք շոշափելի թանկացում»


ՏՄՊՊՀ-ն ապրանքային շուկաներում ուսումնասիրում է գնաճի պատճառները
please wait

No media source currently available

0:00 0:03:10 0:00

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ուսումնասիրություններ է սկսել տարբեր ապրանքային շուկաներում, փորձելով պարզել, թե որքանով է արդարացված գների աճը և որքանով է այն պայմանավորված գազի սակագնի բարձրացմամբ:

«Այսօրվա վիճակում չունենք շոշափելի թանկացում: Վտանգ կա, իհարկե, որ օլիգոպոլ շուկաներում գազի թանկացման առիթը չօգտագործեն եւ չփորձեն լրացուցիչ շահույթներ ստանալ», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահի տեղակալ Պավել Ղալթաղչյանը, - «Ավելի շատ ազդեցություն ուներ երկու օր առաջ գազալցակայաններում գազի գինը ավտոմեքենաների, բայց մոտենում է ներքին սահմանագծին: Այսօրվա վիճակով թանկացումը մոտավորապես 10 տոկոս է կազմում նախկինի համեմատ»:

Ինչ վերաբերում է սննդամթերքին, ապա այդ մասով հանձնաժողովը միշտ պրոֆիլակտիկ ուսումնասիրություններ է իրականացնում:

«Բարձրացում կա առանձին հացարտադրողների մոտ, որը եղանակ չի ստեղծում, բայց դա կապված է նաև անհանգստության հետ, որովհետև ամեն դեպքում հացը, գիտենք, ոչ գազ էլ է օգտագործվում, էլեկտրաէներգիա է օգտագործվում: Ամեն դեպքում դա իր ազդեցությունը կունենա», - նշեց Ղալթաղչյանը, - «Հացում, կարծում եմ, որ ավելի չի թանկանա, քան պետք է թանկանար»:

Նկատելի թանկացումներն, ըստ պաշտոնյայի, եղել են հյութերի, գազավորված ըմպելիքների և գարեջրի շուկայում:

«Դա այդքան էլ կապ չունի, որովհետև ազդեցությունը գազի, էլեկտրաէներգիայի այդքան մեծ չէր կարող լիներ: Ես կարծում եմ պետությունը հաշվառումը խստացրեց, դա էլ է ազդեցություն ունեցել: Նաև, ինչ-որ չափով, տրանսպորտային ծախսերի թանկացումը կապված գազի թանկացման հետ», - մեկնաբանեց նա:

Որոշ ապրանքատեսակների, այդ թվում գազավորված, կարբոնացված ըմպելիքների, գարեջրի, հանքային ջրերի, հյութի համար հուլիսի 1-ից շրջանառության մեջ մտած դրոշմապիտակները: Մեկ դրոշմապիտակի գինը 3.5 դրամ է, և հարկերի վճարման ժամանակ դրոշմապիտակների գումարը վերադարձվում է տնտեսվարողին: Հատկանշական է, որ դրոշմապիտակների կիրառումը պատկան մարմինները կարևորում են նաև ստվերային շրջանառությունը հարկման դաշտ բերելու տեսանկյունից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG