Մատչելիության հղումներ

Գյուղատնտեսության նախարարությունը հայտարարում է, որ ծիրանի աննախադեպ առատ բերքի պայմաններում շարունակվում է մթերման գործընթացը:

«Օպերատիվ տվյալներով, մթերման սեզոնի կեսին արդեն մթերվել է շուրջ 42505 տոննա պտուղ-բանջարեղեն, իսկ 2012-ի նույնժամանակահատվածի մթերման ցուցանիշը 31 280 տոննա էր: 21 մթերող ընկերություններ այս պահին մթերել են շուրջ 10 108 տոննա ծիրան, մինչդեռ նախորդ տարվա ամբողջական ցուցանիշը 8 854 տոննա էր: Արտահանման ծավալները նույնպես շեշտակի աճել են՝ անցած ամբողջ տարվա 12 630 տոննայի դիմաց այս պահին արդեն արտահանվել է շուրջ 17 720 տոննա ծիրան»,- փոխանցում է գյուղատնտեսության նախարարությունը:

Նախարարությունը միաժամանակ տեղեկացնում է, որ «Եվրոթերմ» ՓԲԸ-ն («Նոյան» բնական հյութերի գործարանը), մթերելով ավելի քան 3 500 տոննա ծիրան, ժամանակավորապես դադարեցրել է մթերումը, փոխարենը մթերման ծավալներն ավելացնում են և շարունակում մթերել Էջմիածնի պահածոների գործարանը, Պռոշյանի կոնյակի գործարանը «Արտֆուդ», «Սիս Նատուրալ», «Հայասի գրուպ» ընկերությունները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG