Մատչելիության հղումներ

Ադրբեջանը եւ Թուրքիան համատեղ զորավարժություններ են անցկացնում


Ադրբեջան - Զորահանդես Բաքվում, 26-ը հունիսի, 2013թ․

Ադրբեջան - Զորահանդես Բաքվում, 26-ը հունիսի, 2013թ․

Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը վավերացրել է Թուրքիայի և Ադրբեջանի միջև փոխըմբռնման հուշագիրը, որը կանոնակարգում է երկու երկրների զինված ուժերի համատեղ զորավարժությունների անցկացումը: Այդ մասին տեղեկացնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով թուրքական մամուլի հաղորդագրությունը:

Հուշագիրը երկու պետությունների ռազմական բարձրաստիճան պաշտոնյաների կողմից ստորագրվել է այս տարվա հուլիսի 4-ին:

Այսօր ավելի ուշ APA-ն հաղորդեց, որ արդեն իսկ թուրք - ադրբեջանական համատեղ զորավարժություններ են սկսվել Բաքվում եւ Նախիջեւանում, որոնք կշարունակվեն մինչեւ հուլիսի 28-ը: Բաքվում անցկացվող զորավարժություններում ներգրավված է հետեւակային դիվիզիայի մի ստորաբաժանում, Նախիջեւանի զորավարժություններում՝ հետեւակի մեխանիզացված դասակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG