Մատչելիության հղումներ

«Ոսկե Ծիրան»-ի շրջանակներում կցուցադրվի ադրբեջանցի ռեժիսորի ֆիլմը


«Ոսկե Ծիրան» կինոփառատոնի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյան
«Ոսկե Ծիրան» կինոփառատոնի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյան
Այս տարի «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի «Կորիզ» մրցութային ծրագրում տեղ է գտել նաև գերմանական արտադրության մի կարճամետրաժ ֆիլմ, որի հեղինակը ադրբեջանցի կինոռեժիսոր Էլմար Իմանովն է:

«Մենք նշանակություն չենք տալիս, թե ֆիլմը որ երկրից է», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց կինոփառատոնի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը՝ շարունակելով․ - «Մենք ունենք նշանաբան՝ «Մշակույթների խաչմերուկ», մենք ունենք ծրագիր՝ «Ռեժիսորներ առանց սահմանի», մենք ունենք նույնիսկ հայ-թուրքական պլատֆորմ: Ուստի մեզ համար ոչ մի նշանակություն չունի: Մենք այդքան հիմար չենք, որ նայենք, թե ֆիլմը որ երկրից է: Մենք նայում ենք՝ ֆիլմը լա՞վն է, թե՞ վատն է»:

Ստամբոլցյանը հավելեց, որ սա ադրբեջանցու նկարահանած առաջին ֆիլմը չէ, որ ուղարկվել է «Ոսկե Ծիրան»-ին․ - «Անցյալ տարի էլ կար մի ֆիլմ, որը մենք չընդունեցինք, որովհետեւ գեղարվեստական մակարդակը լավը չէր: Բայց մի ուրիշ ֆիլմ կար, որը ընդունեցինք: Այնպես որ՝ միշտ էլ եղել է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG